Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան Նյու Յորքում հագուստի իր նոր հավաքածուի շնորհանդեսի ժամանակ The Cut հրատարակության լրագրողին պատմել է, թե ինչպես եւ ում հետ է պլանավորում նշել Սուրբ Վալենտինի օրը:

«Ես պատրաստվում են լինել ստուդիայում: Շատ եմ հուզվում այդ կապակցությամբ: Չեմ կարող ասել, թե ում հետ եմ ես աշխատում, բայց վաղուց էի ցանկանում նրա հետ երաժշտություն ձայնագրել»,-մեկնաբանել է փոփ-աստղը:

«Բայց հետո իրեն չի զսպել եւ խոստովանել է. «Լավ, ես ձեզ կասեմ: Նա Ֆարել Ուիլյամսն է»: Ռիհաննան նաեւ խորհուրդ է տվել այն աղջիկներին, որոնք ընկեր չունեն սիրահարների օրը նրա հետ նշելու համար: Նրա կարծիքով՝ այդ դեպքում ամենաճիշտը ներքնազգեստ գնելն է եւ համեղ բաներ ուտելը: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ երգչուհու իններորդ ալբոմը պետք է թողարկվեր 2019 թվականի դեկտեմբերին: Սակայն ռելիզն անհասկանալի պատճառներով այդպես էլ չկայացավ: Սկավառակի թողարկման նոր ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել