25 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Ռաֆայել Քոուլմենը: Այդ մասին Twitter-ում հայտնել է նրա մայրը՝ Լիզ Ջենսենը։ Քոուլմենի մահվան մասին Facebook-ում նաեւ հայտնել է նրա խորթ հայրը՝ Քարստեն Ջենսենը: Մահվանից առաջ նա առողջական խնդիրներ չի ունեցել: Մանրամասներն առայժմ չեն հայտնում:

Ռաֆայել Քոուլմենն 9 տարեկանում խաղացել է գլխավոր դերերից մեկը «Իմ անտանելի դայակը» ֆանտաստիկ կատակերգությունում: Կինոնկարն էկրան է բարձրացել 2005 թվականին: 2009-ին նա նաեւ նկարահանվել է «Չորրորդ տեսակ» ժապավենում Միլա Յովովիչի հետ եւ «Այն ապրում է» սարսափ ֆիլմում:

Քոուլմենը կենդանաբանություն է ուսանել Մանչեստրի համալսարանում: Բուհն ավարտելուց հետո նա զբաղվել է էկոակտիվիզմով եւ անդամագրվել Extinction Rebellion («Ըմբոստացում բնաջնջման դեմ») շարժմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել