Hraparak.am-ը գրում է․

Բրիտանական The Guardian-ը գրում է, որ պրոֆեսոր Գաբրիել Լեունը, ով հանդիսանում է Հոնգկոնգի համալսարանի առողջապահության ամբիոնի վարիչը, հայտարարել է, որ ամենից կարեւորը այն է, որ հնարավոր լինի պարզել, թե ինչ ձեւ ու չափսեր ունի կորոնավիրուս կոչված այսբերգը։ Մասնագետների մեծ մասը կարծում են, որ ամեն մի վարակակիր միջինը կարող է մահացու վիրուսը փոխանցել 2,5 մարդու։ Այսպիսով «գրոհի մակարդակը» 60-80 տոկոս է։ Այսինքն չի բացառվում, որ վիրուսը կարողանա վարակել մոլորակի բնակչության 60 տոկոսին։ Նույնիսկ եթե մահացության ընդհանուր մակարդակը չի գերազանցում մեկ տոկոսը, ապա Լեունի կարծիքով, այնուհանդերձ զոհերի թիվը կլինի չափազանց մեծ։ Մասնագետը նաեւ կարծում է, որ պետք է նաեւ հասկանալ, թե Չինաստանի իշխանությունների չափազանց խիստ պայքարի մեթոդիկան ընդդեմ կորոնավիրուսի, արդյոք բավարար արդյունավետություն ապահովել է, լինի դա քաղաքում համարյա ռազմական դրության հայտարարումը, տեղաշարժի սահմանափակումը եւ այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել