Իտալացի կարաբինավորները փետրվարի 11-ի առավոտյան կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն են անցկացրել Հռոմում՝ ձերբակալելով 38 մարդու՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

Ինչպես նշվում է կարաբինավորների տարածած հաղորդագրության մեջ, ձերբակալվածների թվում հայտնվել է, այսպես կոչված, «Մալիյանի բանդայի»՝ 70-ական թվականներին վերջին Հռոմի հարավարևմտյան ծայրամասում ձևավորված լեգենդար հանցավոր խմբավորման նախկին պարագլուխներից մեկը:

Բացի խմբավորման ենթադրյալ ներկայացուցիչների ձերբակալություններից, կարաբինավորները կալանք են դրել նրանց ակտիվների և 15 մլն եվրոյի թանկարժեք իրերի վրա: Ենթադրվում է, որ շարժական կամ անշարժ գույքը կա՛մ ստացվել է հանցավոր ճանապարհով, կա՛մ օգտագործվել է քրեական գործունեության մեջ:

Իրավապահների գործողությունը վերաբերել է ոչ միայն Հռոմի մարզին, այլև Իտալիայի հյուսիսի Պադուային և հարավի Լեչչային, ինչպես նաև անցկացվել է Իսպանիայում և Ավստրիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել