Pastinfo.am-ը գրում է.

ՍԴ այդ յոթ անդամները կարող են և գտնվում են ազդեցության տակ, և փառք Աստծո, որ գտնվում են այսպես կոչված հայերի ճնշման տակ և շարժվում են նրանց թելադրանքով, բայց կարող է նաև տեսականորեն այնպես պատահել, որ իրենք օտարերկրյա, այդ թվում՝ թշնամական կազմակերպությունների ազդեցությունների ներքո լինեն, չէ՞, և մենք ինչու՞ որպես իշխանություն այնքան ճկուն չլինենք ու այդ իրավունքը չունենանք հանգուցալուծելու և չթույլատրելու այդպիսի բան, որ ի վերջո փրկենք այդ մարդկանց այդ տեսակ կախվածությունից: «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: 

Պատգամավորի պնդմամբ՝ այդ յոթ հոգին իրենց որոշումների մեջ ազատ չեն և դրա համար պետք է ազատել նրանց, որ նրանք էլ ազատ քաղաքացի լինեն։ «Հայաստանում բոլորը ազատ քաղաքացի են՝ բացի այդ յոթ հոգուց»,- հայտարարել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել