Tert.am-ը գրում է.

Խտրական վերաբերմունք է գործի նկատմամբ, նյութերն ամբողջությամբ չեն տրամադրվել մեզ, ընտրովի մոտեցում է  քրեական գործին կցվելիք նյութերի բովանդակության տեսանկյունից, այստեղ ասելիք ունեմ: Այս մասին դատական նիստին ասա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե այս քր. գործը շենքի հետ համեմատենք, ապա գործը սկսել են գլխից՝ սկզբից մեղավոր է նշանակվել, հետո ընտրել են հոդվածը և դրանից հետո ամբողջ նյութերից փորձել են հանել, քրեական գործի մեջ ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորել»,- հայտարարեց Քոչարյանը:

Իսկ թե ինչու է իր մոտ նման տպավորություն, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ծանոթ է քրեական գործին: «Ամբողջ քրեական գործում ընդամենը կա երկու նամակ ԱԱԾ-ից: Ստացվում է՝ մեր ամենակայացած կառույցներից մեկը որևէ վերաբերմունք, որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է դրան հավատալ այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված այդ քրեական գործը՝ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, և միայն այս քր. գործում կա որոշում քրեական գործ հարուցելու մասին»,- ասաց նա:

Նա նշեց, որ ԱԱԾ-ի երկրորդ նամակն այն է, որ գործի այդ երեք հատորն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն մարտի 2-ին: «Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ դերակատարություն չունի, որևէ տեղեկատվության չի տիրապետել այդ ողջ ընթացքում: Հնարավոր չէ հավատալ, կամ մարդ պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա, որ դա այդպես է: Մենք բազմիցս դիմել ենք, որպեսզի մեզ տրամադրեն ամբողջ նյութերը: Վստահեցնում եմ՝ գիտեմ ինչի մասին եմ խոսում, որովհետև այն ժամանակ ես նախագահ եմ եղել և շաբաթը մեկ անգամ անվտանգության ծառայության պետը, բարձր կարգի արհեստավարժ մարդ էր, որը զեկուցում էր ինձ: Ես գիտեի՝ ինչ է նա զեկուցում, ես այդ զեկույցներից որևէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, չկան: Ես չեմ կասկածում, որ այդ նյութերը կան այն վեց հարյուր էջում, որոնք առանձնացված են կամ այսօր ԱԱԾ-ում են, բայց որոնք չեն տրամադրվել այս քրեական գործի համար»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել