Aysor.am-ը գրում է.

Բանակցությունների այս փուլն առաջացրեց ավելի շատ հարցեր, քան պատասխաններ, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Հասկանում եմ, որ գոյություն ունի դիվանագիտական լռության էթիկա և բնավ այս պահին չեմ փոձում վերլուծել այն, ինչի մասին առայժմ տեղյակ չենք, սակայն հարկ եմ համարում ընդգծել կարևոր դրվագ, որի մասին բավականին ակտիվ խոսվում է: Եվրոպական մամուլից տեղեկացել եմ, որ հնարավոր է, հետագայում առաջարկվեն որոշակի դրույթներ, որոնք վերաբերում են համատեղ բնակվելու մասին պրոեկտին», - ասաց Աբովյանը:

Նա նկատեց, որ խոսքը Արցախի Հանրապետության որոշ տարածքներում այնպիսի գոտիների ստեղծումն է, որտեղ համատեղ կբնակվեն հայերն ու ադբեջանցիները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել