ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են կորոնովիրուսով հիվանդության դեպքեր կան Աֆրիկայում:

«Այո, նրանք կան»,- ասել է ՌԴ ԱԳՆ Աֆրիկայի վարչության փոխտնօրեն Օլեգ Օզերովը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն պնդմանը, որ Աֆրիկայում կորոնովիրուսով վարակվածության ոչ մի դեպք չի գրանցվել:

Մանրամասներ, թե որտեղ են հայտնաբերվել դեպքերը եւ ովքեր են հիվանդները, չեն բերվում:

Չինաստանի իշխանությունների վերջին տվյալների համաձայն կորոնովիրուսով հիվանդների թիվը հասել է 42 638 մարդ, 1016 դեպքերում գրանցվել է մահ:

Աֆրիկյան երկրների իշխանությունները մայրցամաքում վարակվածության դեպքերի մասին դեռեւս չեն հայտնել, սակայն նշել են, որ հիվանդության տարածման հավանականությունը բարձր է: Associated Press-ն ավելի վաղ հայտնել էր, որ Աֆրիկայում են բնակվում մոտ 1 մլն չինացիներ:

Գործակալությունը նշել է, որ տեղի բժիշկներն իրենք են խոստովանում, որ պատրաստ չեն հիվանդության զանգվածային բռնկմանը: Փորձագետները նշում են, որ Աֆրիկան, որտեղ բնակվում է 1,2 մլրդ մարդ, հիվանդությունների դեմ պայքարի ամենաթույլ համակարգն ունի: Նկատվում է հետազոտություններ անցկացնելու սարքավորումների ծայրահեղ անբավարարություն:

Դրա հետ մեկտեղ Չինաստանի եւ Աֆրիկայի միջեւ կապերն ավելի են խորանում, ինչը բերում է մարդկանց միգրացիայի: Օրինակ, չինական ընկերություններն աշխատում են Զամբիայի հանքերում: Կորպորացիաներից մեկի շտաբ-բնակարանը հենց Ուհանում է: Չինաստանում էլ գործում է չին-զամբիական հիվանդանոց, եւ Associated Press-ը որպես օրինակ նկարագրում է դեպք, երբ Չինաստանից վերադարձած աշխատակիցները հազ են ունեցել, սակայն չեն մեկուսացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել