Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն 15 տարվա ընթացքում առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը ներկայացել է ընկերուհու՝ 22-ամյա մոդել և դերասանուհի Կամիլա Մորոնեի հետ, հայտնում է Harper’s Bazaar-ը: Արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 10-ին:

Զույգն առանձին է անցել կարմիր գորգի վրայով, բայց հաղթողների պարգևատրման ժամանակ նրանք միասին են նստել առջևի շարքում: Հայտնիները փորձում են ի ցույց չդնել իրենց հարաբերությունները, ուստի նրանց հազվադեպ կարելի է միասին տեսնել միջոցառումների ժամանակ: Նշվում է, որ դերասանն առաջին անգամ տեսել է Մորոնեին, երբ նա ընդամենը 12 տարեկան էր: Նրանք ծանոթացել են իրենց ընտանիքների մտերմության շնորհիվ:

Վերջին անգամ Դի Կապրիոն 2005 թ.-ին «Օսկար»-ին մասնակցել էր մոդել Ժիզել Բյունդխենի հետ:

Դեկտեմբերին Մորոնեն խոսելով դերասանի հետ 23 տարվա տարիքային տարբերության մասին շեշտել է, որ իրեն չի անհանգստացնում, որ Դի Կապրիոն իրենից երկու անգամ ավելի մեծ է: «Հոլիվուդում և համաշխարհային պատմության մեջ տարիքային հսկայական տարբերությամբ բազմաթիվ զույգեր կան: Ես պարզապես կարծում եմ, որ մարդիկ կարող են հանդիպել նրանց հետ, ում հետ ուզում են»,- նշել է մոդելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել