Վիճակագրության համաձայն՝ մարդիկ իրենց կյանքի մեկ երրորդը կամ շուրջ 90 հազար ժամն անց են կացնում աշխատավայրում։ Ճիշտ է, մենք աշխատում ենք գումարի դիմաց, սակայն ոչ պակաս կարևոր է նաև բարոյական բավարարվածությունը, լավ կոլեկտիվը, հարմարավետ պայմանները և ուղղակի տնօրենության մարդկային վերաբերմունքը։ Կյանքի մեր երրորդը թունավոր աշխատանքի վրա չծախսելու համար հարկավոր է դեռևս հարցազրույցից հասկանալ այդ մասին։

Համառորեն գովազդում են աշխատավայրը

Անբարեխիղճ հարցազրուցավարը չարդարացված բարձր աշխատավարձ է խոստանում, սակայն միևնույն ժամանակ խուսափում է ցանկացած հստակեցումից։

Երկրորդ տագնապեցնող նշանը․ հարցազրուցավարը համառորեն պնդում է անմիջապես լրացնել հարցաթերթիկը և պատասխան տալ, որպեսզի բաց չթողնեք փայլուն հնարավորությունը։ Հնարավոր է, որ հարցազրուցավարը փորձում է կատարել իր վրա դրված պլանը, կամ ուղղակի այդ հաստիքի համար ոչ ոք այլևս չի դիմում։

Ուշացնում են ռեզյումեի պատասխանը

Բարեխիղճ կազմակերպությունները ձեզ չեն սպասեցնի և ռեզյումեին պատասխան նամակ կուղարկեն, որտեղ մանրամասն նկարագրվում է հետագա բոլոր անելիքները։ Հարցազրույցից հետո էլ պատասխանը սպասեցնել չի տա և անմիջապես կիմանաք ընդունվելու մասին։

Հարցազրույցը շատ շուտ է վերջանում

Բոլորն էլ ցանկանում են, որ հարցազրույցները երկար չտևեն։ Սակայն,եթե ձեր հարցազրույցը տևել է ընդամենը 5-10 րոպե, ապա դա նույնպես լավ չէ։ Հնարավոր է, որ այդ հաստիքի համար արդեն ընդունել են որևէ մեկին և ձեզ հետ զրուցում են ուղղակի ձևի համար, կամ էլ աշխատատեղն այնքան վատն է, որ հարցազրուցավարն ուրախացել է, որ դուք ընդհանրապես եկել եք։

Տնօրենի վարքը բազում հարցեր է առաջացնում

Եթե ձեր ապագա տնօրենն իրեն պահում է միջնադարյան բռնակալի նման, ապա ձեր աշխատավարձի չափսն ամբողջությամբ նրա տրամադրությունից է կախված լինելու։

Հարցազրույցի համար հերթ է գոյացել

Եթե հարցազրույցի համար մի քանի տասնյակ մարդ է եկել, ապա այստեղ մի բան այն չէ։ Սա նշանակում է, որ կազմակերպությունն աշխատակիցների հետ կապված խնդիրներ ունի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել