Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ փետրվարի 11-ին կայանալիք նիստի օրակարգում է Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԸՀ-ից:

«Ս.թ փետրվարի 11-ին՝ ժամը 9:30-ին,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում տեղի կունենա  ԿԸՀ նիստ: Նիստի օրակարգում  ներառված է 3 հարց․

1․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին

2.Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը Իմ Քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրության կազմում

3.2020 թվականի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև սահմանելու մասին»,- ասված է ՀՀ ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել