Armenpress.am-ը գրում է.

Չինաստանի 300-ից ավելի ընկերություններ կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը մեղմելու եւ մարդասիրական նախագծեր իրականացնելու համար 8,2 մլրդ դոլար գումարի վարկեր են խնդրել բանկերից: Այդ մասին փետրվարի 10-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ընկերությունների թվում, որոնք ակնկալում են փոխառություններ ստանալ, հայտնվել Է նաեւ Xiaomi սմարթֆոններ արտադրողը:

Նշվում Է, որ կորպորացիային 716,24 միլիոն դոլար Է անհրաժեշտ բուժօգնության միջոցներ, այդ թվում՝ դիմակներ ու ջերմաչափեր արտադրելու համար: Meituan Dianping ինտերնետ-ընկերությունը պլանավորում Է 572,99 մլն դոլար ստանալ մեկուսացված Ուհանում գտնվող բժիշկներին սննդամթերք եւ բժշկական պիտույքներ անվճար հասցնելու համար: ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 40 171, մահաբեր վախճան Է արձանագրվել 908 դեպքում: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 3062-ով, մահաբեր դեպքերինը՝ 97-ով:

Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 91 մարդ: Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում գրեթե 35 հազար մարդ, 6,5 հազար հիվանդի վիճակը գնահատվում Է՝ ծանր: Հիվանդության առկայության կասկածի պատճառով երկրի բուժհիմնարկներում հսկվում Է գրեթե 187,5 հազար մարդ. 3,3 հազար հոգի առողջացել Է եւ դուրս գրվել: Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հատկացվել Է ավելի քան 10 միլիարդ դոլար, հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել Է, որ 2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող Է «սոսկ այսբերգի գագաթը» լինել, Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չԷ, բայց կարող Է եւ աճել: ԱՀԿ-ի խնդիրն Է մնում նոր վարակի կասեցումը, նշել Է նա եւ բոլոր երկրներին կոչ Է արել՝ օգտվելու պահից եւ նախապատրաստվելու այդ կորոնավիրուսի հնարավոր հայտնվելուն: Գեբրեյեսուսը հիշեցրել Է, որ մի քանի դեպքերում վիրուսով վարակվել են մարդիկ, որոնք չեն մեկնել Չինաստան: «Ոչ մեծ թվով նման դեպքերի հայտնաբերումը կարող Է նշանակել, որ այլ երկրներում վիրուսն ավելի լայնորեն Է տարածվել, քան համարվում Էր. եթե հակիրճ, ապա կարող Է պատահել, որ մենք տեսնում ենք սոսկ այսբերգի գագաթը»,- գրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել