Hraparak.am-ը գրում է․

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործով ամեն օր նոր մանրամասներ են հայտնում դառնում։ Մենք տեղեկացանք, որ այս գործով անցնում է նաեւ «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը։

Մեր տեղեկություններով՝ հենց նա է այն շինարարը, որը կաշառք է տվել Վերմիշյանին «վաստակավոր շինարար» կոչում ստանալու համար։ Պողոսյանին հետ կապ հաստատել չհաջողվեց, մինչդեռ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ նման բան լսել՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։

Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ինքն էլ է փորձում կապ հաստատել Վազգեն Պողոսյանի հետ, սակայն չի ստացվում։

Խոսելով «վաստակավոր շինարար» կոչման մասին, նշեց՝ դա անձին բացի հեղինակությունից ոչինչ չի տալիս․ «Թե ինչպես է լինում այդ գործընթացը, կանոնադրություն կա․ այսինքն՝ որեւցիե կազմակերպություն, որ գտնում իր շինարարը գործերի, արած ներդրումների համար, արժանի է «վաստակավոր շինարարին» ուրեմն դա գրվում է եւ ուղարկվում է կառավարություն։ Մեր կուրատորը կամ քաղաքաշինության կոմիտեն է կամ նախարարությունը, որից հետո քաաքաշինության կոմիտեն նայում է դա, հավաքում է բնութագրեր՝ տարբեր կազմակերպություններից, տաիս ենք մեր կարծիքները, անցնում է այդ պրոցեսը մինչեւն նախագահ․․ նա բավականին գործեր ունեցող մարդ է, փորձ ունեցել է»։

Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվեցին մեկնաբանություն տալ։

Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը հայտնել էր, որ այս գործով ձերբակալվել է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաեւ Շինարարների միության նախագահն է։ Գալստյանի մեղադրանքը եւս կապված է «Վաստակավոր շինարար» կոչման հետ։

Հիշեցնենք, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է փետրվարի 5–ին, ապա կալանավորվել է։

ԱԱԾ–ն տվյալներ էր ստացել, որ նա շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար։ Դրա դիմաց նա որպես կաշառք է ստացել 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել