37 թվի դեպք. դպրոցի ուսմասվարը ուզում է տնօրեն դառնալ, բանսարկություն է գրում, թե տնօրենը հակահեղափոխական խմբակ է բացել, տանում տնօրենով ու մի քանի դասատուներով գնդակահարում են։ Նիկոլ Փաշինյանն էլ ՍԴ դատարանը զավթելու համար բանսարկություններով քրեական գործեր սարքեց ՍԴ նախագահի դեմ, բայց չստացվեց։ 37 թիվը չէ, փաստաբան ունենալու իրավունք ու միջազգային կառույցների անդամակցություն կա, չես կարող հեշտ գործ սարքել։ Տարբերակ չկար, մնաց տղա բերելը ՍԴ֊ի վրա։ Մի անգամ ամբոխ տարավ անցյալ տարի, մի քանի անգամ շրջափակեցին ՍԴ֊ն, էլի չստացվեց, հիմա էլի ամբոխ է տանում՝ անունը դնելով հանրաքվե։ Այսպիսով՝ ՍԴ դատարանի մի քանի աթոռի վրա իր մանկլավիկներին դնելու համար արժեզրկեց ժողովրդավարության ևս մի գործիք՝ հանրաքվեն։

Լավատեսություն ծծել չի այնտեղ, ուր լավատես լինելը կեղծավորություն է կամ հիմարություն։ Իրատես կանխատեսում է, որ Փաշինյանը ձախողվելու է, ահավոր է ձախողվելու։ Նա հեծնել է պատրաստի պետական մեքենայի վրա, որն ինքն իրեն աշխատում է և իր իշխանության ուժը ստեղծում այդ ապարատը ստեղծողներին հայհոյելով ու զրպարտելով, ուրիշ ուժ ու շնորհք չունի։ Չգիտեմ՝ հանրաքվեն ինչ արդյունք կտա, բայց այն կլինի այդ ուժն օգտագործելու վերջին հնարավորությունը։ Իսկ ձախողումը կգա գուցե մեկ կամ երկու կամ երեք տարուց կամ «լավատեսների» համար թող լինի հինգ տարուց՝ կախված այն հանագամանքից, թե պատրաստի այդ պետական ապարատն ինչքան կարող է ծառայել ապաշնորհ ու չարակամ ղեկավարի ձեռքում, բայց տապալումն անխուսափելի է․ աղքատ երկրում, որը կարիք ունի ներդրումների ու տնտեսության համար հանգիստ մթնոլորտի, ոչ միայն ներդրումներ չեն լինի, այլև շատերն իրենց փողերը փախցնելու են, որ այս անկուշտ իշխանամոլի ու փոքրոգի բռնկալի աչքին չընկնեն։

Էն 37 թվին ուսմասվարը դարձավ տնօրեն, բայց հետաքրքիր է, որ նույնիսկ էն ժամանակներում 12 տարի անց բանսարկուն դատապարտվեց սուտ մատնություն անելու մեղադրանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել