Այսօր մեկնարկել էր «Օսկար 2020» մրցանակաբաշխության արարողությունը: Արդեն երկրորդ տարին է՝ հեղինակավոր միջոցառման բացումն ազդարարեցին երգչուհի Ժանել Մոնեն և դերասան Բիլլի Փորթերը, նրանք կատարեցին այս տարվա ֆիլմերում հնչած երգերի պոպուրի:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է հարավկորեական արտադրության «Մակաբույծը»:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ռենե Զելվեգերը («Ջուդի»):

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Խոաքին Ֆենիքսը («Ջոկեր»):

Լավագույն ռեժիսոր ճանաչվեց հարավկորեացի Պոն Ջուն Հոն («Մակաբույծը»):

«Լավագույն սաունդրեք» անվանակարգում հաղթող է ճանաչվում Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար: Այսօր սա «Ջոկերի» դեռևս առաջին մրցանակն է: Գուդնադոտիրը նաև հեղինակել է «Չեռնոբիլ» հայտնի սերիալի երաժշտությունը:

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Օսկար է ստանում հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը:

Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար մրցանակի է արժանանում «Սկանդալ» ֆիլմի թիմը՝ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը: 

«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում մրցանակակիր է դառնում «1917» ֆիլմը: Սա, ի դեպ, ֆիլմի արդեն 3-րդ մրցանակն է:

«Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթում են Մայք Մաքասքերը և Էնդրյու Բաքլերը («Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի»):

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգ՝ Ռոջեր Դիքինս (ֆիլմը՝ «1917»):

«Լավագույն ձայնային մոնտաժի» համար օսկարի է արժանանում Սեմ Մենդեսի «1917» ֆիլմը:

Արարողության ժամանակ «Օսկարի» բեմին է հայտնվում ռեփեր Էմինեմը, որին մրցանակաբաշխության հյուրերը հոտնկայս են դիմավորում:

«Լավագույն ձայն» անվանակարգում մրցանակ է ստանում Դոնալդ Սիլվեսթրը ««Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» ֆիլմում աշխատանքի համար:

Մայա Ռուդոլֆը և Քրիսթեն Ուիգը զվարճացրին հյուրերին և հիանալի ներկայացրին «Լավագույն հանդերձանքի դիզայն» և  «Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգերի հավակնորդներին:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց Լորա Դերնը («Ամուսնական պատմություն»):

«Լավագույն վավերագրական կարճամետրաժ» ֆիլմ անվանակարգում հաղթում է Քերոն Դայսինգերի և Ելենա Անդրեյչևայի «Սովորել սքեյթբորդով սահել ռազմական գործողությունների գոտում (եթե դու աղջիկ ես)» ֆիլմը: Այն նվիրված է Քաբուլում աֆղանցի երեխաներին:

«Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակ տրվեց «Ամերիկյան գործարան» ֆիլմին:

«Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգում հաղթեցին Բարբարա Լինգը և Նենսի Հեյը: Նրանք աշխատել են «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմում:

«Լավագույն հանդերձանքի դիզայն» անվանակարգում մրցանակ ստացավ Ժակլին Դյուրանը («Փոքրիկ կանայք»):

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Մազոտ սերը»: Մուլտֆիլմի հեղինակ Մեթյու Ա Չերրին հաղթանակը նվիրեց Քոբի Բրայանթին:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի հաղթողը «Խաղալիքների պատմություն 4»-ն է:

Բրեդ Փիթը մրցանակի արժանացավ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում: Փիթը շնորհակալություն է հայտնել Քվենթրին Տարանտինոյին՝ ասելով, որ առանց նրա կինոինդուստրիան կգունազրկվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել