Hermès հայտնի տունը ներկայացրեց շրթներկի դեբյուտային հավաքածուն:

Rouge Hermès շրթներկը Beauté Hermès-ի նոր մանիֆեստն է։

Շրթներկների գույներն ու ֆակտուրան ստեղծվել է՝ ոգեշնչված նորաձևության տան պաշտելի շալերի և պայուսակների մոտիվներով:

Շրթներկերի շարքը թողարկվել է ֆունկցիոնալ վերաօգտագործվող տուփերով: Տունը մշակել է միջուկը փոխարինելու հատուկ մեխանիզմ, իսկ տուփը նույն մետաղից է ինչ որ օգտագործվում է Hermès պայուսակների օժանդակ նյութերը ստեղծելիս:

24 համար. այսքան երանգ է նախագծել տունը, որը Փարիզի Ֆուբուրգ Սեն-Հոնոր քաղաքում գտնվող մոդայի տան պատմական հասցեն է խորհրդանշում:

Գարնանն ընդառաջ Hermès-ը թողարկեց նաև շրթներկի երեք սահմանափակ երանգ`Rose Inouï, Violet Insensé և Corail Fou:

Հավաքածուն լրացնում է շրթունքների բալասանը, ունիվերսալ մատիտը, Poppy փայլը, շրթներկը քսելու խոզանակը:

Շրթներկը հասանելի է երկու տարբերակով՝ ատլասե և փայլատ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել