Նիհարելու համար պարտադիր չէ խիստ սահմանափակել և հրաժարվել որոշ սիրելի մթերքներից: Առողջ նիհարելու գաղտնիքը սննդի քանակի մեջ է, որն ուտում եք միանգամից:

Ձեզ ենք առաջարկում մի հասարակ մեթոդ, որը ձեզ հետ կսովորեցնի ինչպես ճիշտ սնվել:

Քանի գրամ ուտելիք պետք ուտել մեկ անգամվա համար

1․ Երկու ձեռքերի ափերի բռի չափ – բանջարեղենի քանակություն, որը պետք է ուտել մեկ օրվա ընթացքում:

2․ Բռունցքի դիմացի մասի չափ – ածխաջրերի օրական չափաբաժին (բրինձ, այլ հացահատիկներ, մակարոնեղեն, հաց):
3․ Ձեռքի ափի չափը՝ առանց մատների, ցույց է տալիս, թե ինչ չափի մսի կտոր կարող եք ուտել օրվա ընթացքում:
4․ Սեղմած բռունցքի չափին համապատասխան մրգեր պետք է ուտել մեկ օրվա մեջ ամուր առողջության համար:
5․ Ցուցամատի վերին ֆալանգի չափը սերուցքային կարագի և այլ ճարպերի այն քանակությունն է, որ կարելի է ուտել՝ առանց մարմնի կառուցվածքին վնաս հասցնելու:

Այսպես սնվելը շատ հեշտ է: Բավական է միայն հիշել, թե ինչքան է սննդի օրական չափաբաժինը և բաժանել այն երեք մասի՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք:

Դուք կարող եք ուտել այն, ինչ ցանկանում եք և դրա հետ մեկտեղ նիհարել: Պետք է ընդամենը քչացնել չափաբաժինները: Սա պահպանում է մարմնի տոնուսը և ազատում է ավելորդ ճարպերից: Այս սկզբունքով սնվելը դրական է ազդում առողջության վրա: Օրգանիզմը ստիպված չի լինում զբաղվել ավելորդ սննդի մարսողությամբ, և մենք սկսում ենք երիտասարդանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել