Արքայազն Հարրին ճաղատանում է եւ այցելել է մազերի վերականգնման կենտրոն: Այս մասին հաղորդել է The Sun-ը:

Լրագրողները պնդում են, որ Սասեքսի 35-ամյա դուքսը մազերի փոխպատվաստում է կատարել լոնդոնյան Philip Kingsley Trichological Clinic կլինիկայում 2019 թվականին:

Ըստ պարբերականի աղբյուրների, արքայազն Հարրիի այցը կլինիկայում իրարանցում է առաջացրել:

Փորձագետը լրագրողներին ասել է, որ արքայազնի ճաղատը Մեգան Մարքլի հետ ամուսնությունից հետո մեծացել է 2 անգամ: Սակայն նրա խոսքերով, 2020 թվականին Սասեքսի դքսի մազերն ավելի են շատացել:

Մազերի փոխպատվաստման գծով մասնագետ Ազիմ Շահմալակը լրագրողներին ասել է, որ մազերի փոխպատվաստման համար, շատ հնարավոր է, պնդել է արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը. «Նա հոլիվուդյան դերասանուհի է եղել եւ գիտի, ինչ անել գեղեցիկ տեսք ունենալու համար: Իմ շատ հաճախորդներ այցելության են գալիս իրենց ընկերուհիների ճնշման տակ, որոնք չեն ուզում, որ իրենց ընտրյալը ճաղատ ունենա»:

Շահմալիկն ավելացրել է, որ արքայազն Հարրին սկսել է ճաղատանալ եղբորից ուշ, սակայն, հնարավոր է, «շուտով կանցնի նրան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել