Սերը բարդ գիտություն է։ Մեկը գլխով սուզվում է դրա մեջ, մյուսին որոշակի հուշումներ են պետք սիրո օբյեկտից, որպեսզի գործի։ Բնականաբար, ամեն մարդու մոտ սիրահարվածությունը տարբեր ձևերով է արտահայտվում, սակայն կան ոչ ակնառու նշաններ, որոնք մատնում են մարդուն։

Այսօր կպատմենք այն մասին, թե ինչպես են արտահատվում աղջիկների մոտ զգացմունքները։

1. Արտաքին փոփոխություններ

Սիրահարված աղջիկն ավելի շատ է ժպտում, նրա տրամադրությունը միշտ բարձր է։ Այդ փուլում նա ուզում է ամենագեղեցիկը լինել, նա փոխում է սանրվածքը, նոր զգեստներ է ձեռք բերում, վառ շպար է անում։

2. «Կորցնում է գլուխը»

Կան ի ծնե ամաչկոտ աղջիկներ, և կան այնպիսիք, որոնց թվում է ոչ մի բան չի շփոթեցնի։ Սակայն դա մինչև այն պահն է, երբ սիրահարվում են։ Այդ փուլում ցանկացածը կարող է դադարել տիրապետել ինքն իրեն, ցրված լինել, անընդհատ շփոթվել և ամենուր ուշանալ։

3. Աչքերն ամեն բան կպատմեն

Հոգեբանները պնդում են, որ սիրահարվածները իրար աչքերի մեջ են նայում երկու անգամ ավելի շատ, քան ընկերների և գործընկերների հետ շփումների ժամանակ։ Եթե աղջիկը երկար նայում է տղայի աչքերի մեջ և դեռ մի բան էլ ժպտում է, ուրեմն նա հաստատ սիրահարված է։

4. Ինտերնետային Շերլոկ Հոլմս

Եթե հանկարծ նկատում եք, որ նա սկսել է սոցցանցերում հավանել ձեր հին մեկնաբանությունները, ակտիվորեն պատասխանել ձեր գրառումներին, նշանակում է՝ աղջիկը հետաքրքրված է ձեզանով։

5. Ախ, պատահաբար էր…

Իր հետաքրքրության օբյեկտի ընկերակցությամբ աղջիկը սկսում է իրեն ազատ պահել, փորձում է դիպչել նրան։ Բայց ինչպես ասում են, պատահականությունները պատահական չեն, ոչ էլ հպումներն են պատահական։

6. Քայլվածք

Տղամարդիկ ենթագիտակցորեն ընտրում են կանանց, որոնց հետևից ուզում ես նայել երկար, նրանց, ովքեր անցնում են և գրավում են ներկաների ուշադրությունը։ Կանայք էլ իրենց հերթին քիթը ցցում են և կոնքերը շարժելով անցնում։ Սիրահարված աղջիկը ցանկանում է հնարավորինս շատ անցնել իր հետաքրքրության օբյեկտի կողքով, որպեսզի հաստատ ուշադրություն գրավի։

7. Ես ինքս

Կան աղջիկներ, ովքեր սովոր են բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել, բայց նույնիսկ նրանք սիրահարված շրջանում մոռանում են կամակորության մասին և վերածվում են անօգնական կատվիկի, որին մշտապես անհրաժեշտ է հետաքրքրության օբյեկտի օգնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել