Մեծ կրծքի մասին շատ կանայք են երազում, բայց միայն այն ունեցողները գիտեն, թե որքան խնդիրներ կարող են ծագել մեծ կրծքի պատճառով։

Ինչ անհարմարություններ կարող են ծագել մեծ կրծքերի դեպքում։

1. Հաճախ սնունդն ընկնում է հագուստի բացվածքի մեջ, և երեկոյան ձեզ «ընթրիք» է սպասվում։

2. Ուսակապերը (բրետելները) երբեմն ցավեցնելու աստիճան ուսի մեջ են մտնում։

3. Արագ քայլելիս ստիպված եք լինում պահել կուրծքը։

4. Հարազատները կարող են ձեր կուրծքը որպես բարձ օգտագործել՝ իրենց գլխի ծանրությունն ավելացնելով ձեր կրծքի ծանրությանը։

5. Անհարմար է փորի վրա պառկելը։

6. Ֆիզկուլտուրայի ինտենսիվ պարապմունքները տանջանքի են վերածվում։

7. Դժվար է հարմար կրծկալ գտնելը։

8. Մարմնի ծանրության կենտրոնը տեղափոխվում է, ինչից մեջքի ցավեր են առաջանում։

9. Կորսետով շորերը տաբու են։

10. Տհաճ է լսել, թե ինչպես են ընկերուհիները հիացական բացականչություններ անում. «Ախ, ես ունենայի այսպիսի կուրծք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել