Tert.am-ը գրում է.

ՌԴ պետդումայի պատգամավոր Այրաթ Խայրուլինի մահվան ելքով փետրվարի 7-ին Կազանում տեղի ունեցած ավիաողբերգության պատճառները բացահայտված են , հայտնում է Lenta.ru կայքը։

Փորձագետների տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռը ընկել է օդաչուի սխալի, ինչպես նաև վատ եղանակի պատճառով։ Օդանավը ձնաբքի մեջ է հայտնվել, ինչի հետևանքով օդաչուն խուճապի է մատնվել և, ուղղաթիռը չափից շատ իջեցնելով, փորձել է վայրէջք կատարել։ Մասնագետների խոսքով՝ ողբերգությունից խուսափելու համար օդաչուն պետք է բարձրացներ ուղղաթիռը և փոխեր ուղղությունը։

Վայրէջքի ժամանակ ուղղաթիռը սկզբում բարձր արագությամբ գետնին է դիպել պոչով, որից հետո ամբողջ երկայնքով տապալվել է։ Խայրուլինը ուղղաթիռի առջևի ձախ մասում է նստած եղել և հարվածի ժամանակ մարմնի մի մասը դուրս է եկել ապակուց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել