ԱՄՆ-ի բնակիչ Լոնի Քարթերը յուրօրինակ միջոց Է ցուցադրել լացող երեխային հանգստացնելու համար. նա ձայնագրել Է իր որդու ճիչերը եւ ձայնագրությունը միացրել որդու համար, ինչից հետո տղան հանդարտվել Է: The Sun հրատարակությունը, որը պատմել Է ամերիկացու նորարարության մասին, նրա առաջարկած միջոցը համարել Է հանճարեղ: Կարճատեւ հոլովակում վեցամսական երեխան դադարում Է լաց լինել՝ լսելով իր հոր կողմից արված ձայնագրությունը: «Այդ դու ես, բարեկամ: Ահա թե ինչպես Է քո ձայնը հնչում»,- դիմում Է նրան հայրը:

Մեկնաբանություններում ոչ բոլոր օգտատերերն են Քարթերի հայտնագործությունը համարում ֆենոմենալ: Salam նիկով օգտատերը կարծում Է, որ երեխան լաց Է լինում սենյակում հնչող բարձր երաժշտության պատճառով, իսկ Risa-ն նշել Է, որ տղային հանգստացնելու շատ ավելի գործուն միջոց կլիներ պարզապես նրան ձեռքերի վրա վերցնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել