Այս անգամ Blognews.am-ի զրուցակիցն է երգչուհի և դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը, ով կիսվեց մեզ հետ իր տեսակետներով, խորհուրդներով  և գաղտնիքներով:



Երջանկությունը գալիս է այն ժամանակ
, երբ չես սպասում:

Երբ ես երգում եմ, ես ապրում եմ:

Դիմացինի մեջ առաջին հերթին կարևորում եմ անկեղծությունը:

Ինձ համար անհնարին ոչինչ չկա:



Չեմ սիրում
, երբ ուտելիս ձայնով ծամում են:

Նպատակներին հասնելու համար ես աշխատում եմ, աշխատում եմ և աշխատում եմ:

Խորհուրդ եմ տալիս գիշերը շատ չուտել:



Ամեն օր ինձ հիշեցնում եմ, որ պետք է զբաղվել յոգայով:

Ես միշտ խանդոտ եմ և խանդում եմ:

Միշտ գեղեցիկ լինելու գաղտնիքը գենետիկան է:



Ինձ երջանիկ եմ համարում, քանի որ այն մարդիկ, ում սիրում եմ, կողքիս են:

Անբացատրելի զգացմունք է, երբ ես բեմում եմ:

Ամենաթանկը ժամանակն է:



Ինձ փորձում եմ շրջապատել բնության լռությամբ:

Ձգտեք ժամանակն անիմաստ չվատնել:

Չեմ սիրում այն մարդկանց, ովքեր դաժան են վերաբերվում կենդանիներին:



Նյութը՝ Լիա Մարուխյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել