Որքան էլ որ մոտ հարաբերություններ ունենաք ծնողների հետ, կիսվեք ամեն մի գաղտնիքով, միևնույնն է, նրանք միշտ Ձեզնից թաքցնելու են մի քանի բան: 

Ահա այդ 9 գաղտնիքները
Image result for family

Նրանք Ձեզ համար անհամար արցունքներ են թափել

Լացել են այն ժամանակ, երբ ծնվել եք: Լաց են եղել, երբ առաջին անգամ բառ եք ասել, կամ փորձել եք քայլել: 

Ծնողները միշտ էլ հպարտանալու են Ձեզնով:

Այնպիսի զոհողությունների են գնացել, որոնց մասին գաղափար անգամ չունեք

Բոլոր ծնողներն են զոհողությունների գնում, Ձերը նույնպես բացառություն չեն: Երբ երեխա եք եղել, նրանք չեն կարողացել գնալ ինչ-որ խնջույքի: 

Ձեր դեռահասության շրջանում էլ, նրանք միշտ Ձեզ են առաջին տեղը դրել: Թողել են իրենց կարիերան:

Նրանք միշտ անհանգիստ են Ձեզ համար

Ծնողները անհանգստության հարցում մասնագետներ են: 

Բայց, դա նրանց գործն է եղել, որպեսզի Ձեզ լավ մարդ դարձնեն: Նրանց փոխարեն Դուք էլ կանհանգստանայիք:

Ծնողներին շատ եք ցավեցրել, սակայն նրանք շարունակում են Ձեզ սիրել

Մոր և երեխայի միջև միշտ մի անբացատրելի կապ կա: Երբեմն չենք լսում ծնողներին և սկսում նրանց վիրավորել, սակայն նրանք մեզ միշտ սիրում են:

Նրանք իդեալներ չեն

Ժամանակի ընթացքում բոլորն էլ հասկանում են դա: Երբ ինքներդ ծնող դառնաք, Դուք էլ իդեալակն չեք լինի: Սակայն, ամեն դեպքում ուժեղ լինել պարտադիր է:

Ուրախանում են, երբ Ձեզ են նայում

Դուք նրանց ստեղծածն եք, նրանց հպարտությունն ու ուրախությունը: Նրանք ոչ մեկի այդպես չեն սիրել, ինչպես Ձեզ:

Տանջվել են, երբ լսել են, թե ինչպես եք լացում

Ոչ այն պատճառով, որ դա իրենց նյարդայնացնում էր, այլ այն, որ Դուք երջանիկ չեք: 

Շատ դժվար էր Ձեզնից բաժանվել

Այն ժամանակ, երբ համալասարան եք ընդունվել այլ քաղաքում, կամ բանակ եք գնացել, նրանց համար շատ դժվար է եղել: 

Սակայն դա միևնույն ժամանակ հաղթանակ է եղել: Նրանք կարողացել են Ձեզ դարձնել այնպիսին, ինչպիսին որ կաք:

Եթե հարկ լիներ, նորից կանցնեին այդ ամենի միջով

Նրանք միշտ կլինեն մեր կողքին անկախ իրավիճակից և տարիքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել