Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Ողջ աշխարհում հայտնի ֆրանսիացի գրող ու օդաչու Անտուան դը Սենտ Էքզյուպերին, ով գրել է «Փոքրիկ իշխանը», մի քանի անգամ կորել է։

Վերջին անգամ նրան տեսել են 1944 թ. հուլիսի 31-ին P-38 Lockheed-ով՝ Կորսիկայից թռչելիս։ Հիսուն օր անց ձկնորսները հայտնաբերել են ինքնաթիռի մնացորդները և գրողի թևնոցը։

Ռիչի Էդվարդս

Նրան անվանում էին հանելուկային ու տարօրինակ տղա։ Ռիչի Էդվարդսը Manic Street Preachers ռոք-խմբի երգերի հեղինակն էր։ Կորել է 1995 թ. փետրվարին։ Մեկը, ով իբր տեղյակ չէր նրա անհետացման մասին, հայտնել է, որ տեսել է երաժիշտին Նյուպորտում։

Որոշ ժամանակ անց Սևերն կամրջի մոտակայքւոմ հայտնաբերեցին Ռիչիի դատարկ ավտոմեքենան։ Այդ կամուրջի մոտ հաճախ ինքնասպանություններ են կատարվում։ Ընկերներն ու հարազատները չէին հավատում, րո նա կարող է կյանքին վերջ տալ։ Սակայն 2008 թ. նրան մահացած ճանաչեցին։

Դորոտի Առնոլդ

Դորոտին ծնունդով Նյու Յորքից էր։ Նա կիրթ ու հայտնի աղջիկ էր, որը ցանկանում էր գրող դառնալ։ 1910 թ. դեկտեմբերին նա ուղևորվեց միջոցառման, որից հետո նրան այլևս երբեք չտեսան։ Ծնոնղները դիմեցին մասնավոր հետախույզների, սակայն որունումներն ապարդյուն էին։

Ջիմմի Հոֆա

Արհմիությունների հայտնի առաջնորդը հանցագործություն էր կատարել, որի համար ազատազրկման էր դատապարտվել։ Բանտից դուրս գալով՝ Հոֆան մաֆիայի առաջնորդներից մեկի հետ պայմանավորվել է հանդիպել ռեստորանում, սակայն դրանից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել։

Հենրի Գուդզոն

XVII դարի ուսումնասիրող Հենրի Գուդզոնը ողջ կյանքի ընթացքում փորձել է գտնել դեպի Ասիա տանող հյուսիսարևմտյան ճանապարհը, սակայն 1610 թ. բացահայտեց Գուդզոնյան նեղուցը։ Նա շարունակեց իր արշավը։

Սակայն նրա թիմը չէր ցանկանում շարունակել որոնումները, և Գուդզոնին նստացրին փոքրիկ նավակի մեջ ու ճանապարհեցին։ Թե ուր՝ ոչ ոք չգիտի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել