Ինդոնեզացի լուսանկարիչ Անիլ Փրաբհաքարը ականատես է եղել մի պահի, երբ օրանգուտանը որոշել է օգնել մարդուն և ձեռքը դեպի նրան է պարզել։ Իրադարձությունը տեղի է ունեցել այն ֆոնդի տարածքում, որը գտնվում է Բոնեո կղզում և զբաղվում է օրանգուտանների պոպուլյացիայի պահպանությամբ։ Ֆոնդը հիմնվել է 1991 թ. և այսօր ունի արդեն 400 աշխատակից, որոնք հոգ են տանում շուր( 650 օրանգուտանի մասին։ Աշխատողներից մեկը կանգնած է եղել ջրի մեջ, երբ նրան մոտեցել է կապիկը, որն էլ իր հերթին որոշել էր, որ մարդուն օգնություն է անհրաժեշտ. կապիկը մարդուն իր ձեռքն է պարզել։

Իսկ ինչու՞ էր տղամարդը հայտնվել ջրում։ Նա նամակ էր ստացել այն մասին, որ գետի կողքին գտնվող թփերի մեջ օձ կա, և նա պետք է սողունին դուրս բերեր այդտեղից, որպեսզի այն չվնասեր օրանգուտաններին։

Լուսանկարիչը պատմում է.

«Օրանգուտանն այդ պահին մոտեցավ ափին ու տեսավ, որ այնտեղ մարդ կա։ Այնուհետև մոտեցավ և ձեռքը պարզեց՝ օգնության համար»։

Սակայն տղամարդը չի ընդունել կենդանու օգնությունը։ Լուսանկարիչը հետագայում նրան հարցրել է, թե ինչու՞ չբռնեց օրանգուտանի ձեռքը, և տղամարդը պատասխանել է.

«Նա վայրի կենդանի է. մենք լավ ենք ճանաչում նրանց»։

Այնպես որ, եթե անգամ տղամարդը դեմ չլիներ օրանգուտանի օգնությանը, դրանից, միևնույն է, պետք է հրաժարվեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել