Սկսում եմ ՀՀ վարչապետին ուղղված նամակների, դիմումների շարք։ Ոգեշնչվել եմ Միհրան Հակոբյանի՝ Սերժ Թանկյանին ուղղված շարքից։

Եվ այսպես՝ Նամակ թիվ 1․

Հարգելի պարոն վարչապետ,

Երկու տարի առաջ, երբ դուք ջանասիրաբար զավթում էիք իշխանությունը, դուք առատաձեռն խոստումներ էիք տալիս հայ ժողովրդին։

Ես՝ որպես այդ ժողովրդի մասնիկ, խնդրում եմ ձեզ պատասխանել հետևյալ հարցին․ ինչո՞ւ մինչ այժմ չեն ապամոնտաժվել արագաչափերը։ Հավատացեք, ժողովրդի համար սա շատ ավելի արդիական և կարևոր է, քան ՍԴ անդամների հարցը։
Միանգամից ուզում եմ ասեմ, որ «հին լափամանից օգտվածները ռևանշ են ուզում անեն» պատասխանը չի բխելու ձեր շահերից, քանզի հարցս շատ հստակ է և չի ենթադրում որևէ ռևանշ կամ քաղաքական ենթատեքստ։
Կսպասեմ ձեր պատասխանին։

Եվ այո՛, հարցեր դեռ շատ կան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել