Ադոլֆ Հիտլեր՝ գերմանական պատմության և աշխարհի պատմության մեջ ընդմիշտ հաստատված քաղաքական գործիչ, ով իրեն համարում էր բացառիկ ամեն առումով։ Վերջերս հետազոտողները որոշեցին վերջնական հասկանալ, թե արյան ո՞ր խմբին էր պատկանում հայտնի գերմանացին, որ իրեն այդքան յուրահատուկ ու առանձնահատուկ էր համարում։ 

Ճապոնացի գիտնականները վերջերս հայտարարեցին, որ մարդու բնավորության վրա մեծ ազդեցություն ունի նաև նրա արյան խումբը։ Հաճախ հենց այս բաղադրիչն է նաև անդրադարձել հայտնի քաղաքական գործիչների բնավորության վրա, և բացառություն չէ նաև Հիտլերը։ 

Պատմության ընթացքում Հիտլերի արյան խմբի վերաբերյալ կատարվեցին բազմաթիվ հետազոտություններ՝ հիմնվելով նրա անձնական բժշկի գրառումների վրա, որոնցում նա նաև բնութագրում էր Հիտլերի արյունը։ Այդ խմբի վրա հիմնվելով՝ հետազոտողների մի խումբ վստահեցրեց, որ Հիտլերի արյան խումբը 1-ին էր, այսինքն հայտնի գերմանացի առաջնորդն ուներ բավականին հազվադեպ պատահող արյուն, սակայն սրա հետ համաձայն չէին շատ պատմաբաններ։ 

Նրանք նշում էին, որ Հիտլերի արյան խումբը 2-րդն էր, ու նրա բժիշկը արյան հենց այս խմբին էր վերագրում Հիտլերին։ Հետազոտողների մեկ այլ խումբ որոշեց, որ պետք է ուսումնասիրի այն բունկերը, որտեղ իր կյանքի վերջին ժամերն է անցկացրել Հիտլերը, սակայն ամեն ինչ ավելի բարդացավ, երբ սկսեցին տարածվել թեորիաներ, թե ինքնասպան եղածն իրականում Հիտլերը չի եղել, ուստի անհնար է պարզել այդ մարդու միջոցով իրական Հիտլերի արյան խումբը։ 

Ամեն բան փոխվեց հետազոտողներից մեկի՝ Տոշիտակա Նոմիի հետազոտական աշխատանքներից հետո։ Նոմին վստահեցնում էր, որ իրոք մարդու բնավորության միջոցով հեշտությամբ հնարավոր է պարզել նրա արյան խումբը, որովհետև յուրաքանչյուր արյան խումբ ունի իր բնորոշումները, որոնցով նա տարբերվում է արյան մնացած խմբերից։ 

Նա վստահեցնում էր, որ Հիտլերի արյան խումբը պարզապես չէր կարող լինել 1-ինը։ 1-ին արյան խումբ ունեցող մարդիկ չափազանց հավասարակշռված են և նրանք ունեն ճիշտ կառավարելու բնատուր հատկանիշներ, որոնցով կարողանում են մինչև վերջ պահել իրենց իշխանությունն ու մնալ պատմության մեջ իրենց դրական գործերով։ 

Հիտլերն այս հատկանիշներից և ոչ մեկ չուներ։ Տոշիտական նշում էր, որ Հիտլերին բնորոշ էր 2-րդ արյան խմբի բոլոր բացասական հատկանիշներ՝ իշխանատենչություն, սարսափելի պլանների գծելու հատկություն, նեղացկոտություն, անհավասարակշռություն և, վերջիվերջո, վրեժխնդրություն ու քինախնդրություն։ Սրանք այն բոլոր հնարավոր բացասական հատկանիշներն են, որ կարող են ունենալ 2-րդ արյան խումբ ունեցող մարդիկ։ 

Ճապոնացին վստահեցնում էր, որ Հիտլերը կարծես իրենով արյան 2-րդ խմբի բոլոր հնարավոր բացասական հատկանիշների մարմնացումն է եղել, ուստի կասկած անգամ չկա, որ Ադոլֆ Հիտլերն ունեցել է 2-րդ բացասական արյուն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել