Panorama.am-ը գրում է.

Կանադացի փաստաբանները Տորոնտոյում հայց են ներկայացրել Իրանի դեմ ՝ Թեհրան-Կիև թռչող Boeing 737 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Այս մասին գրում է Ria-ն:

Նշվում է, որ հայցվորները պահանջում են փոխհատուցում 1,5 միլիարդ կանադական դոլար, ինչը հավասար է  1,1 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Ըստ ԶԼՄ-ների, դատական գործով պատասխանողներ են նշվել Իրանը, Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և այլք: Որպես հիմնական հայցվոր նշվում է աղետին զոհ դարձածի մերձավոր ազգականը, որի անունը չի բացահայտվում, ինչպես ասվում է, որպեսզի նրան «չվնասի Իրանը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել