Բիլեն․ այսպես է կոչվում այն ցեղը, որտեղ գործող ավանդույթները չնայած մեծ փոփոխությունների են ենթարկվել, սակայն դեռ պահպանել են իրենց վայրիությունն ու ժամանակակից աշխարհին անսովոր յուրահատկությունը։ Այս ցեղում ընդունված է, որ ամուսնությունից հետո կինը 45 րոպե պետք է լրիվ մերկ նստի այրված փայտի շիկացած ածխի վրա։ Ինչո՞ւ։ 

Բիլենում դեռ փոքր տարիքից մտածում են կնոջ գեղեցկության մասին։ Կինն այստեղ պետք է գեղեցիկ լինի միշտ ու հետևի իր արտաքինին։ Արտաքինի ամենակարևոր բաղադրիչն այն է, որ կինը պետք է ունենա իր քթին ամրացված մեծ օղակ, որը պետք է ավելի ընդգծի իր գեղեցկությունն ու հուշի՝ ամուսնացա՞ծ է կինը, թե՞ ոչ։ 

Եթե աղջկա քթին ամրացված է արծաթե ականջող, ապա նշանակում է, որ նա դեռ ամուսնացած չէ, իսկ եթե նրա քթի օղն արդեն ոսկուց է, ապա աղջիկն ամուսնացել է ու ստանձնել կնոջ պարտականությունները։ 

Այստեղ ամուսնությունից հետո է սկսվում մի ավանդույթ, որը կոչվում է «շիկացած ածխի վրա լրիվ մերկ նստելու ավանդույթ»։ Այս ավանդույթը սկսվում է այսպես․ ամուսնանալուց հետո աղջիկը գնում է փայտ հավաքելու։ Նա հավաքում է այնքան փայտ, որքան որ կարող է, ապա մոտենում է իր ցեղակիցներին ու իր հարազատներից մեկին, մեծամասամբ քրոջը, խնդրում է, որ օգնի իրեն։ 

Քույրը վառում է փայտը նոր ամուսնացած աղջկա հետ ու նրա շուրջը շորի հաստ կտորներ լցնում։ Դրանից հետո, երբ կրակը լրիվ թեժանում է ու առաջացնում շիկացած ածուխի կտորներ, կինը մերկանում է ու նստում շիկացած ածխի վրա։ Քույրը նրան ամբողջովին ծածկում է կտորներով ու նա պետք է նստած մնա 45 րոպե։ Ոչ մի կին իրավունք չունի դրանից շուտ կանգնելու ու հեռանալու, որովհետև դրանով նա կխախտի ցեղի ընդունված բոլոր ավանդույթները։ 

Այս գործընթացը արվում է նրա համար, որ կինը մաքրվի ու մաքրագործվի։ Այստեղ հավատում են, որ շիկացած ածուխը կարող է մաքրել կնոջ օրգանիզմը, նրան դարձնել առողջ ու երիտասարդ։ Այս պրոցեսից հետո կինն իրեն զգում է լրիվ թարմացած։ Չնայած որոշ այրվածքներին՝ նա պետք է վեր կենա, սառը ջրով լվանա մարմինն ու գնա ամուսնու մոտ՝ արդեն լրիվ մաքրված ու պատրաստ ամուսնական կյանքին։ 

Ամուսնությունից հետո այս պրոցեսը պետք է կրկնվի 7-10 օրը մեկ։ Սա օգնում է կնոջը միշտ մնալ գեղեցիկ։ Ցեղում վստահեցնում են, որ այս պրոցեսից հետո կնոջ գույնը փոխվում է, նրա կնճիռները արագ չեն առաջանում։ Սա համարվում է ցեղի կանանց գեղեցկության ամենաընդունված մեթոդը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել