Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի հիվանդանոցներից մեկում մահացել է կոլումբացի տխրահռչակ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի անձնական մարդասպան Ջոն Հայրո Վելասկեսը` Պոպայ մականվամբ: Նա կերակրափողի քաղցկեղ ուներ, հայտնում է korrespondent.net-ը` Կոլումբիայի պատժի կրման և բանտերի ազգային ինստիտուտի թվիթերյան հաղորդագրությանը հղումով:    

«Ջոն Հայրո Վելասկես Վասկեսը` «Պոպայը», մահացել է այսօր առավոտյան Քաղցկեղի ազգային ինստիտուտում: Դատապարտյալը հոսպիտալացվել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նա 54 տարեկան էր: Վելասկեսը դատապարտվել էր լրագրողի սպանությանը մասնակցության համար: Նա բանտում է անցկացրել 22 տարի և վաղաժամկետ ազատ արձակվել: 

Դուրս գալով բանտից` Պոպայը նկարահանվել է ֆիլմում, դարձել տեսաբլոգեր, որոնց ժամանակ պատմել է բանտից հետո հասարակությանն ինտեգրման ու զղջման մասին, գրքեր գրել: Նա շատ էր ցանկանում զբաղվել քաղաքականությամբ:

Մարդասպանի խոսքով` նա սպանել է ավելի քան 250 մարդու: Պոպայը վստահեցրել է, որ Էսկոբարի կարգադրությամբ նա կսպաներ անգամ հորը առանց մտածելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել