Առցանց ծառայության կողմից հարցված զբոսաշրջիկները պատմել են, թե որտեղ են անցկացնելու փետրվարի 23-ը, մարտի 8-ը և մայիսյան արձակուրդները, հայտնում է Tutu.ru-ն:

Ընկերության մասնագետները վերլուծել են տոնական օրերի համար վաճառված բոլոր տոմսերը՝ Ռուսաստանի քաղաքներից մեկնումներով:

Պարզվել է, որ Ռուսաստանի ներսում երկարատև փետրվարյան հանգստյան օրերին օգտատերերն առավել ակտիվորեն ամրագրել են  դեպի Սոչի, Սիմֆերոպոլ և Միներալնիե Վոդի թռիչքները, արտերկիր՝ դեպի Երևան, Պրահա և Թել Ավիվ:

Մարտյան հանգստյան օրերի ամենատարածված ներքին երթուղիները նույնն են, ինչ փետրվարին, իսկ արտասահմանյան լավագույն երեք ուղղություններում Իտալիայի մայրաքաղաք Հռոմը շրջանցել է իսրայելական քաղաքին:

Մայիսյան արձակուրդներին ճանապարհորդելու համար ամեմնապահանջարկված վայրը եղել է Սիմֆերոպոլը: Առաջատարների եռյակում են նաև Սոչին և Կալինինգրադը: Ծառայության հաճախորդներն արտերկրում հանգստի համար նախապատվությունը տվել են Երևանին, Պրահային և Թել Ավիվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել