Շուրջ 95 տարիների ընթացքում գաղտնի է պահվել Վլադիմիր Իլյիչ Լենինի մահվան պատճառը։ Սա մի գաղտնիք էր, որի մասին գիտեին շատ քչերը։ Մի քանի տասնամյակների ընթացքում առաջ էին քաշվում մահվան բազում տեսություններ։

Այսպես՝ համարվում էր, որ Լենինի մահվան պատճառ կարող էին հանդիսանալ անգինան, աթերոսկլերոզը կամ ծանր մալարիան։ Մահվան իրական պատճառը պարզել հնարավոր եղավ միայն 20-րդ դարի վերջում՝ նրա օրագիրն ուսումնասիրելուց հետո։ Մահվան պատճառն այդքան էլ ակնհայտներից չէր։

Նյարդաբան Վալերիյ Նովոսելովը դիմեց Լենինի օրագիրների օգնությանը, որոնք 75 տարի պահպանվում էին «գաղտնի» մակագրությամբ։ Նրանց գաղտնիությունը հանվել է միայն 1999 թվականին։ Այս պատմական փաստաթղթերը ոչ ոք երբեք չէր ուսումնասիրել, քանի որ նրանց մասին ոչ ոք չգիտեր։ Այդ տեղեկությունը գաղտնի էր պահվել ինչպես պատմաբաններից, այնպես էլ բժիշկներից։

Օրագիրն ուսումնասիրելուց հետո Նովոսելովը և նրա կոլեգաները պարզեցին, որ Լենինի մահվան պատճառը եղել է սիֆիլիսը։ Նա այս եզրակացությանն է հանգել՝ ելնելով օրագրում հիվանդության փուլերի և նրանց տևողության մասին գրված տվյալներից։ Բժիշկը նշել է, որ 20-րդ դարի սկզբում սիֆիլիսը շատ տարածված հիվանդություն էր ողջ Եվրոպայում և Ռուսաստանում։ Որպես օրինակ կարելի է բերել գերմանական Համբուրգը, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այս հիվանդությունով տառապում էր տղամարդկանց շուրջ ¼-ը։

Հայտնի է, որ քաղաքացիական պատերազմից հետո այս հիվանդությունից տառապում էր ավելի քան 8 միլիոն ռուս։ Իրավիճակն ավելի էր բարդացնում այն, որ հիվանդությունը փոխանցվում էր անգամ կենցաղային շփման ժամանակ։

Հիվանդությունն աստիճանաբար ավելի զարգացավ և դարձավ ծանր նեյրոսիֆիլիս։ Բժիշկներն այսպիսի հիվանդներին խորհուրդ էին տալիս քիչ աշխատել և խուսափել շատ հոգնելուց։ Լենինի համար սա չիրականացվող պայման էր, քանի որ նրա ուսերին էր գտնվում հսկայական երկրի ողջ կառավարումը։ Սրա պատճառով նա միշտ տառապում էր միգրենից։ Սրա հետ միաժամանակ զարգանում էր նաև խրոնիկական անքնությունը։

Բժիշկները միանշանակ տեղյակ էին նրա առողջական վիճակից։ Ամեն դեպքում նրա բուժմանը մասնակցում էին այնպիսի փորձառու մասնագետներ, ինչպիսիք են Վլադիմիր Բեխտերովը, Վասիլի Կրամերը և շատ այլ բժիշկներ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել