Չզարմանաք, եթե նկատեք, որ քայլառաստ մեդիան իր քարոզիչներով սկսի համոզել ձեզ, որ ՍԴ դատավորները պիտի հրաժարական տան` չսպասելով հանրաքվեին: Հենց դրանով է հիմա ցբաղված նախկին բնապահպան, ներկայիս ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ով չի կարծում, որ Ամուլսարով հանրաքվե պիտի լինի, բայց կարծում է, որ ՍԴ-ով պիտի լինի, բայց նաև կարծում է, որ դատավորները հենց հիմա պիտի հրաժարական տան` չսպասելով հանրաքվեին:

Բանը նրանում է, որ Նիկոլը շատ լավ գիտի ռեալ թվերը: Իսկ ռեալ թվերը հետևյալն են՝ Նիկոլի բացահայտ սատարողները 16% են, Նիկոլի բացահայտ ընդդիմադիրները 5% են, մնացած 79%-ի պնդում են որ դժվարանում են կողմնորոշվել: Ու որ հանկարծ շատ անհարմար բան չստացվի, Նիկոլը շատ ա ուզում, որ դատավորները, ահեղ դատ..հանրաքվեից վախենալով, վաղաժամ հրաժարական տան, որ ինքը հելնի, ասի` լավ դե, էլ հանրաքվեի իմաստը ո՞րն ա: Համ ԵԽԽՎ-ն դեմքը կփրկի, համ Վենետիկը, համ էլ Նիկոլն իր 16%-ի ձեռը կրակը չի ընկնի, որտև չկա իշխանամետ մարդ ով կթաքցներ իր նախասիրությունները, էդ 79%-ի մեծ մասը պարզապես չեն ուզում ասեն որ զզվում են էս ամեն ինչից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել