Tert.am-ը գրում է.

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Վայոց ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կա: Այսօրվա իշխանությունը նախկին իշխանությունների նման իրականացնում է հանցավոր քաղաքականություն: Այս մասին  «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Վայոց ձորից ֆերմեր Տիգրան Եղոյանը՝ անդրադառնալով գյուղացու հոգսերին:

Ֆերմերը պնդում է, որ ՀԷԿ-երի շահագործմամբ չորացնում են բոլոր գետերը, և իրենք պատրաստ են անգամ դիմելու ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ հացադուլի. «Գյուղացին հարկադրաբար վերացնում է խոշոր եղջերավոր անասուններին: Ինչու՞ պետք է գյուղացին իր հողը թողնի ու գա Երևանում աշխատելու»:

Հաղորդման մյուս հյուրը՝ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը, խոսելով գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակից, ասել է. «Վերջին երկու տարում մենք կորցրել ենք մոտ 1500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, թռչնաբուծությունն էլ իր հերթին է խայտառակ վիճակում »:

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ մեր Կառավարության ամբողջ դժբախտությունը կադրերն են. «Ինչպես կարող է մի բնագավառ, որը ՀՆԱ է ապահովում, փակվի ու կցվի կոորդինացնող նախարարությանը. սա դիվերսիա է, տվեք անունը՝ ով է առաջարկել փակել գյուղնախարարությունը»:

Հրաչ Բերբերյանը նշում է, որ կանգնած են մեծ վտանգի առաջ. «Մենք այսօր կարող ենք մոտ 3000 տոննա լոլիկ արտադրել, բայց այդ հարցով չենք զբաղվում, ինչի հետևանքով բերքը տուժում է մորմազգի ցեցից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել