Hraparak.am-ը գրում է․

Գյումրուց մի ընտանիք այս պահին եկել է կառավարության շենքի դիմաց և հանդիպում է պահանջում անձամբ վարչապետ Փաշինյանի հետ։ Ընտանիքի անդամներից Արարատ Խառատյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ փողոցում են հայտնվել և չեն պատրաստվում հեռանալ մայրաքաղաքից, մինչև չհանդիպեն վարչապետին։

Այս պահին ոստիկանության աշխատակիցները զրուցում են ընտանիքի անդամների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել