Tert.am-ը գրում է.

Ընդդիմադիր ակտիվիստներին պարբերաբար բերման ենթարկելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուշում է իր օտարերկրյա հովանավորներին, որ նա ամեն ինչի պատրաստ է, այդ թվում՝ ընդդիմախոսների նկատմամբ ավտորիտար ու ռեպրեսիվ միջոցների կիրառման: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի՝ իշխանության գալու հետ կապ չունի, քաղաքացիներն ընդամենը ստատիստի դեր են կատարել: Նրա իրականացրած պետական հեղաշրջումն անհնար կլիներ առանց օտարերկրյա միջամտության»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

Ըստ Տեր-Նակալյանի՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի դրվագով զավթել է իշխանությունը և դրա համար իրավական պատասխանատվության է ենթարկվելու. «Խնդիրն իրականում ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ հայ ժողովուրդը, որը հանդուրժում է այս ամենը: Ո՞վ է ասել, թե ժողովրդավարական կառավարումն ամենաարդարացվածն է մեր դեպքում: Չինաստանն ու Իրանն, օրինակ առաջնորդվում են մերիտոկրատական՝ արժանապետական ավանդույթներով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել