Գրեթե բոլորն են տեղյակ, որ Լոս Անջելեսում գոյություն ունի հսկայական հայկական թաղամաս՝ Գլենդելը: Այն համարվում է լավագույն թաղամասերից մեկը քաղաքում:

Իրականում այն անգամ թաղամաս չէ, այլ առանձնացված քաղաք: Բանն այն է, որ Լոս Անջելեսը բոլոր կողմերից րջապատված է այնպիսի քաղաքներով, որտեղ հասնելու համար ընդամենը 5 րոպե է անհրաժեշտ: Այստեղ ապրում է շուրջ 200,000 մարդ:

Հայերը սկսել են Գլենդելում բնակություն հաստատել նախորդ դարի 20-ական թվականներին: Սկզբում այդ հայերը Օսմանյան կայսրությունից փախստականներն էին: Մոտավորապես 70-ականներից սկսած այստեղ սկսեցին տեղափոխվել հայեր Լիբանանից, Սիրիայից և այլ երկրներից, իսկ 80-ականների վերջում՝ նաև փլուզվող ԽՍՀՄ-ից: Այժմ հոսքը մեծ է Իրանից:

Արդեն 1988 թ. հայերը դարձան Գլենդելի գլխավոր էթնիկ համայնքը՝ շրջանցելով կորեացիներին, պարսիկներին, մեքսիկացիներին ու ֆիլիպինցիներին: Գլենդելը համարվում է միանգամից երկու քաղաքի քույր քաղաք՝ Գյումրիի և Կապանի:

Հայազգի բնակչությամբ Գլենդելը զիջում է միայն Երևանին: Այստեղ կան հայկական դպրոցներ, բազմաթիվ մշակութային տներ, ընկերություններ:

Գլենդելում հայկական սրճարանների ու ռեստորանների ամբողջական ցանց է գործում:

Ամենուր լսվում է հայերեն խոսք. հայերենը մայրենի լեզու է բնակչության կեսից ավելիի համար:

Գլենդելը խնամված է, մաքուր, և նման չէ անգամ ամերիկյան մյուս քաղաքներին: Հայկական աշխատասեր բնակչության ջանքերի շնորհիվ քաղաքը գնալով ավելի ու ավելի է բարգավաճում:

Լոս Անջելեսում հանցավորության մակարդակով ամենավերջին հորիզոնականում է Գլենդելը: Այն հայտնվել է ԱՄՆ 10 ամենաանվտանգ քաղաքների ցանկում և ճանաչվել է միջին չափեր ունեցող ամենաանվտանգ քաղաքն ԱՄՆ-ում: Այստեղ իրենց գրասենյակներն են հիմնել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Նեսթլեն և Սիթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել