ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանիի զգեստում կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք են նկատել: Այս մասին գրում է InStyle-ը:

Երկրի նախագահի՝ Կոնգրեսում տեղի ունեցած ամենամյա ուղերձի ժամանակ առաջին տիկինը ներկայացել էր Dolce & Gabbana-ի սեւ զգեստով, որը բաղկացած է միջին երկարության կիսաշրջազգեստից եւ կոստյումից: Կոշիկը նա ընտրել էր հագուստի տոնին համահունչ բարձրակրունկներ: Կերպարը լրացրել են մի քանի մատանիները՝ թանկարժեք քարերով:

Թրամփը Դեմոկրատական կուսակցության անդամներից տարբերվում էր, քանի որ նրանք ի պաշտպանություն կանաց իրավունքների միջոցառման էին եկել սպիտակ հագած: Նրանք նաեւ հայտարարեցին, որ պայքարում են Թրամփի վտանգավոր քաղաքականության դեմ:

«Հպարտ եմ, որ միացել եմ «Կանանց դեմոկրատական ժողովին», այսօր մենք #WearWhite: Դրանով մենք պայքարում ենք կանանց հավասար իրավունքների համար ամբողջ աշխարհում»,- իր Twitter-ում գրել է ԱՄՆ խորհրդարանի խոսնակ Նենսի Փելոսին:

InStyle-ի լրագրողները գտնում են, որ Մելանի Թրամփի հագուստի գույնը ցույց էր տալիս, որ նա դեմ է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների բողոքին եւ հայտարարություններին: Նրանք նախագահի կնոջ այլ զգեստներ էլ են հիշեցրել, որոնցում հասարակությունը թաքնված մտքեր էր նկատել:

Այսպես, 2018 թվականի հունիսին նա Տեխասում ներգազթյալ-երեխաների պաշտպանության կենտրոն էր եկել անձրեւանոցով, որի վրա գրված էր «Ինձ համար ամեն ինչ միեւնույնն է, իսկ ձե՞զ»: Սա մեծ քննադատության արժանացավ հայտնիների կողմից: Սակայն Մելանիի ամուսինը բացատրեց, որ հագուստի վրայի գրությունը վերաբերում էր «դեղին» մամուլի ստահոդ հրապարակումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել