Panorama.am-ը գրում է.

Սահմանադրական ճգնաժամ՝ որպես այդպիսին գոյություն չունի, դա շինծու օրակարգ է։ Այսօր  լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորը նշեց, որ ճգնաժամ կլիներ այն դեպքում, երբ ՍԴ-ն հնարավորություն չունենար իրականացնել իր առջև դրված պարտականությունները։ Ըստ նրա՝ չկա դեպք, որ ՍԴ-ն դիմում ստացած լինի և չկարողանա գործը քննել և որոշում ընդունել։

Գևորգ Պետրոսյանը ցավով նշեց, որ ԱԺ-ում ավելի շատ ճգնաժամ կա. «Կա իրար նկատմամբ վստահության, հանդուրժողականության ճգնաժամ։ Էստեղ ավելի շատ է թշնամանքը, քան ՍԴ-ում։ Ասել եմ և կրկնում եմ, բայց էնտեղ մի ճգնաժամ կա, և դուք գիտեք՝ ով է այդ ճգնաժամը։ Էդ ո՞նց ա՝ մինչև իր էնտեղ հայտնվելը ՍԴ-ը բնականոն գործում էր, հիմա՝ իր հայտնվելուց հետո ՍԴ-ն հայտնվեց ճգնաժամի մե՞ջ։ ՍԴ-ում ճգնաժամ չկա, այլ է խնդիրը, որ այն յուրայիններով լցնելու ցանկությունը մարդիկ ուզում են բխեցնել իրավիճակից, թե իբր ճգնաժամ կա, բա ինչ պիտի անենք, ոնց պիտի անենք»,- նշեց Պետրոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել