Panorama.am-ը գրում է.

«Իմ քայլը» խմբակցությունը չի քննարկել ԵԽԽՎ 2 համազեկուցողների պահանջը՝ հրատապության կարգով «Սահմանադրական փոփոխությունների» նախագիծը Վենետիկ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Հովակիմյանը նշեց, որ հարցը ոչ թե խմբակցության տիրույթում է, այլ ԱԺ նախագահի տիրույթում է, որովհետև օրենքի նախագիծն այլևս ընդունված իրավական ակտ է։

Պատգամավորը նշեց, որ չի կարող փաստարկներ ներկայացնել՝ ինչու է պետք կամ ինչու պետք չէ նախագիծը ուղարկել Վենետիկի հանձնաժողով. «Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, ու էս դեպքում ԱԺ նախագահը կորոշի»։

Ըստ Հովակիմյանի, սահմանադրական հանրաքվեն Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված գործընթաց է։ Դա ժողովրդի իշխանության ուղղակի իրացման գործընթաց է. «Ժողովուրդը Սահմանադրությունն է, Սահմանադրությունը՝ ժողովուրդը»։

Հովակիմյանը նշեց, որ ԵԽԽՎ անդամ պետությունների 95 տոկոսի մոտ գործում է այն կարգավորումը, որով երեկ խորհրդարանը շարժվել է. «Այդ երկրներում խորհրդարանն ընդունում է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով դրվում է հանրաքվեի՝ ժողովրդի կողմից հաստատման։ Կա իրավակարգավորում, որ  պետք է օրենքի ընդունման համար ՍԴ դիմել, 2 երկրում կա։ 2 երկրում ՍԴ-ն նման լիազորություն ունի՝ Ուկրաինա և Մոլդովա։ Եվ հենց այդ 2 երկրներում էլ ՍԴ-ի հետ կապված եղել է ճգնաժամ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել