Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ իրենք սպասում են Ռուսաստանից զինվորական պատվիրակության ժամանմանը։ Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակության հետ քննարկվելու են Իդլբի շուրջ տեղի ունեցող զարգացումների մանրամասները։

Քալընը նշել է, որ Իդլիբի հետ կապված Թուրքիան շարունակում է գործունեություն ծավալել և աջակցում է Բեռլինի գործընթացին, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործընթացներին։ Այդ համատեքստում շարունակվում են Թուրքիայի բանակցություններն Իրանի հետ։

«Իդլիբի տարածքում մեր դիտակետերը շարունակելու են մնալ իրենց տեղում և ամեն բան արվելու է մեր զինվորներին պաշտպանելու համար»,- ասել է Էրդողանի մամուլի խոսնակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել