Ո՞վ էր այս օրերին ԱԺ բերված ու տարված խայտաբղետ, հակասահմանադրական ու հակապետական նախագծերի հեղինակը:

Այսպես՝ բերված ու տարված նախագծերում աչք էր ծակում մի բառակապակցություն՝ սահմանադրական դատարանի «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ»: Այս բառակապակցությունը հայկական իրականության մեջ ունի երեք աղբյուր․

1) ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր հարցազրույցում է առաջին անգամ օգտագործում (աղբյուրը՝ այստեղ),

2) Ես հենց այդ հարցազրույցում օգտագործված այդ բառակապակցությունը անվանում եմ որևէ միտք չարտահայտող բառակույտ (աղբյուրը՝ այստեղ),

3) Վահագն Հովակիմյանի անվամբ ԱԺ բերված օրենքների նախագծի հիմնավորումներում օգտագործվել է այդ բառակույտը (աղբյուրը՝ այստեղ

Եվ ուրեմն արդեն բացահայտված է այս հակապետական նախագծերի հեղինակը:

Ի դեպ, ես մոռացել էի արդեն որևէ միտք չարտահայտող այս բառակույտի մասին: Հիշեցրեց Գեղամ Մանուկյանն իր «Անկեղծ ասած» հաղորդաշարով (աղբյուրը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել