Մեզ բոլորիս էլ սովորեցրել են բարի լինել մարդկանց հանդեպ։ Մեզ պատմել են, որ դա օգնում է ընկերներ ունենալուն և դրական էներգիա ստանալուն։ Բայց աշխարհը կատարյալ չէ, և միշտ չէ, որ բարի մարդկանց լավ գործերի համար պարգևատրում է սպասվում։

Ասում են, թե պետք չէ «չափազանց բարի լինել»։ Չափից դուրս բարությունը հղի է խնդիրներով։ Այնպես որ, եթե դուք շատ բարի մարդ եք, ապա արդեն հնարավոր է, որ բախվել եք այս խնդիրներին։

1. Ձեզ օգտագործել են

Մրցակցային միջավայրում խորհուրդ է տրվում լինել սիրալիր, բայց ոչ չափազանց բարի։ Ձեզանից առաջ անցնելու համար ձեզ կարող են մանիպուլյացիայի ենթարկել։ Ոչ ոքի թույլ մի տվեք օգտագործել ձեզ։ Հետևեք իրավիճակին և գործեք համապատասխանաբար։

2. Ձեր սահմանները չեն պահպանվում

Լինելով շատ բարի՝ դուք ոչ ոքի չեք հակառակվում, իսկ նրանք դա ընկալում են որպես ձեր վրայով անցնելու թույլտվություն։ Նրանք փորձում են խախտել սահմանները, որպեսզի ստուգեն, թե որքան դուք թույլ կտաք։ Որպես կանոն, եթե դուք վրդովվեք, ձեզ կասեն, թե դա թյուրիմացություն է եղել։ Երբեմն դա իրոք թյուրիմացություն է լինում։ Պարզապես գործի դրեք ձեր տրամաբանությունը, որպեսզի ժամանակին նկատեք, որ ձեզ օգտագործում են։

3. Շրջապատի անտարբերությունը

Ոչ բոլոր մարդիկ են կարեկցող։ Շատերին երբեք չեն հետաքրքրում ուրիշների զգացմունքները։ Նրանք եսասեր են և շատ ժամանակ դա չեն էլ գիտակցում։ Բայց դուք պետք է համառ լինեք և թույլ չտաք, որ ձեր նկատմամբ վատ վարվեն կամ անտարբեր լինեն։ Եթե պետք է անգամ վատը երևացեք, բայց թույլ մի տվեք, որ ձեր նկատմամբ վատ վարվեն։

4. Ինքներդ ձեր նկատմամբ հոգատարության բացակայություն

Բարի մարդիկ հաճախ շատ ժամանակ և ռեսուրսներ են ծախսում ուրիշների վրա՝ նրանց օգնելով և նրանց մասին հոգ տանելով։ Սակայն պետք է իմանալ, որ ոչ բոլորն են արժանի ձեր այդ բարությանը։ Իսկ ամենակարևոր մարդը, ում մասին դուք պետք է հոգ տանեք, դա հենց դուք եք։

5. Վստահության հետ կապված խնդիրներ

Շատերին տարօրինակ է թվում դիմացինի անշահախնդիր բարությունը։ Նրանց պետք չէ մեղադրել դրա համար։ Արտահայտեք ձեր կարծիքը, համբերատար եղեք, և մի օր նրանք անպայման ձեզ կպատասխանեն բարությամբ։

6. Խեղաթյուրված ընկալում

Մենք բոլորս էլ ուզում ենք լավ մարդկանցով շրջապատված լինել։ Լավագույն տարբերակը, երբ լավ մարդը շրջապատված է լավ ընկերներով։ Սակայն երբեմն բարի մարդիկ սկսում են օգնել նրանց, ով դա չի գնահատում։ Եվ արդյունքում ձեզ ցավ են պատճառում։ Անհրաժեշտ է նաև, որ ձեր մասին հոգ տանեք։

7. Կեցցե վրդովմունքը

Դժգոհությունը սարսափելի զգացմունք է։ Այն քանդում է ընկերությունը, ռոմանտիկ հարաբերություններն ու վստահության հետ կապված խնդիրներ է ստեղծում։ Բոլոր բարի մարդիկ վաղ թե ուշ դրա հետ բախվում են։ Եթե դուք օգնել եք ձեր ընկերոջը դուրս գալ վատ վիճակից, իսկ նա հետո հրաժարվում է ի պատասխան օգնել ձեզ, դուք, անկասկած, կտխրեք։ Երբեմն բարություն անելիս պետք է համոզվել, որ հետո դա ձեզ մոտ դատարկության զգացողություն չի առաջացնի։

8. Առանց պատճառի ներողություններ

Բարի մարդկանց դուր չի գալիս տեսնել ուրիշների տառապանքները։ Այդ պատճառով, անգամ մեղավոր չլինելով, նրանք ներողություն են խնդրում, որպեսզի դիմացինն իրեն երջանիկ զգա։ Սակայն խնդիրն այն է, որ ներողությունը խոսում է մեղքն ընդունելու մասին։ Այսինքն՝ ներողություն խնդրելով՝ դուք ձեզ վրա եք վերցնում պատասխանատվությունը, չնայած որ ոչ մի բանում մեղավոր չեք։ Հիշեք, որ երբեք պետք չէ արտաբերել «ներիր» բառն ուրիշի մեղքերի համար։

9. Չափից մեծ պատասխանատվություն

Լինելով շատ բարի՝ դուք դժվարությամբ եք «ոչ» ասում։ Անընդհատ կոմպրոմիսների գնալու ձեր սովորությունը ձեզ մանիպուլյացիաների թիրախ է դարձնում։ Այդ պատճառով սովորեք «ոչ» ասել։ Պետք չէ արդարանալ, մեկ վճռական «ոչ»-ը լրիվ բավարար է։

10. Թունոտ մարդկանց համար խայծ

Թունոտ մարդիկ օգտվում են այլ մարդկանց վրա իրենց ազդեցությամբ։ Նրանց սիրելի խայծը բարի մարդիկ են։ Որպեսզի հասկանաք, թե արդյոք դուք մանիպուլյացիաների զոհ չեք դարձել, ուշադիր եղեք ձեր շրջապատի մարդկանց նկատմամբ։ Թույլ մի տվեք, որ բարությունը մթագնի ձեր բանականությունը։

Բարի լինելը հրաշալի հատկություն է, սակայն չափից դուրս բարությունը կարող է վնասել։ Կյանքի իմաստը հավասարակշռություն պահելու մեջ է։ Եղեք գիտակից և մի քիչ եսասեր։ Համոզվեք, որ ձեր անձնական տարածքը ոչ ոք չի խախտում, բայց երբեք մի դադարեք բարի լինելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել