Factor.am-ը գրում է.

Գործ ունենք Սահմանադրության ոգու խախտման հետ: Ազգային ժողովի արտահերթ նիստում ունեցած ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Ամեն ինչ իրականում շատ պարզ է՝ կա մարդ, որն այժմ զբաղեցնում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, որը սկզբից՝ արդարադատության նախարար լինելով, մասնակցելով 2015 թվականին պաշտոնական արդյունքներով ընդունված և հետագայում ուժի մեջ Սահմանադրության նախագծմանը, հետագայում խախտել է իր իսկ երազած Սահմանադրության ոգին և մինչև 65 տարեկանն ընտրվել է ՍԴ նախագահ՝ ի հեճուկս այն փաստի, որ ըստ իր երազած Սահմանադրության՝ նա պետք է ընտրվեր 6 տարով, և ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կողմից»,- ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ գտնվել է խնդրի միակ, ճիշտ, ամենալեգիտիմ լուծումը:

«Եվ ես կուզեի անդրադառնալ «Լուսավոր Հայաստան»-ի՝ իմ շատ հարգելի գործընկերներին: Սիրելի՛ գործընկերներ, ես ձեզնից այդպես էլ գլուխ չհանեցի: Խնդրում եմ՝ իմ ասածներն անձնական չընդունել, խոսքը վերաբերում է ձեր քաղաքական գծին: Ես կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ վերջապես կողմնորոշվեք, մի անգամ հստակ դիրքորոշում հայտնեք»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել