2019 թ. ավստրալացի գիտնականները հայտնեցին արտասովոր, կիսանման երկվորյակների մասին։ Երեխաները ծնվել են չորս տարի առաջ, սակայն նրանց պատմությունը վերջերս են պատմել։ Մասնագետներն այս երևույթը սենսացիա են համարում, քանի որ սա ընդամենը երկրորդ դեպքն է պատմության մեջ։ Ահա թե ինչու։

Մինչև վերջերս գիտնականները տեղյակ էին երկվորյաների առաջացման միայն երկու եղանակի մասին.

  • Մեկ ձվաբջիջը բեղմնավորվում է մեկ սպերմատոզոիդով, այնուհետև կիսվում է։ Ստացվում են մոնոզիգոտային երկվորյակներ՝ գեների միևնույն հավաքածուով։ Նման երեխաները մշտապես միասեռ են լինում և նման մեկը մյուսին,
  • Երկու ձվաբջիջ բեղմնավորվում են սպերմատոզոիդներով։ Ստացվում են դիզիգոտային երկվորյակներ, որոնք կարող են բազմասեռ լինել և իրար ոչ նման։

Հազվագյուտ դեպքերում մի ձվաբջիջը բեղմնավորվում է միանգամից երկու սպերմատոզոիդի կողմից, այնուհետև այն կիսվում է։ Այս պարագայում ստացվում են կիսանման երկվորյակներ։ Նրանք կարող են նաև իրար նման չլինել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ժառանգում է հայրական ԴՆԹ-ի մի մասը։

Առաջին անգամ կիսանման երկվորյակներ լույս աշխարհ են եկել 2007 թ., սակայն սկզբում նրանք չեն արժանացել բժիշկների ուշադրությանը։ Նրանց հետազոտել են ծնունդից հետո, երբ երեխաներից մեկը, պարզվել է, հերմաֆրոդիտ է եղել։ Իսկ ահա ավստրալացի երկվորյակների առանձնահատկությունը հայտնաբերել են դեռևս մոր արգանդում գտնվելու ժամանակ։

Այսօր հայտնի երկվորյակները 4 տարեկան են։ Նրանք լիովին առողջ են և ոչնչով չեն տարբերվում իրենց հասակակիցներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել