Քաղաքական իշխանությունը ցույց է տալիս, թե չի հասկանում ևս մի կարևոր խնդիր, որ առաջացրել են:

ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչև այս ամսվա վերջ: Այսինքն՝ ՍԴ դատավորները դեռ երկար ժամանակ ունեն որոշելու, թե արդյո՞ք ցանկանում են անցնել վաղաժամ թոշակի: Իսկ այդ ընթացքում ի՞նչ է անում քաղաքական իշխանությունը․ նախաձեռնում է սահմանադրական փոփոխությունների այնպիսի հանրաքվե, ինչով ակնհայտ է դառնում, որ ՍԴ դատավորներին պարտադրվում է «կամավոր» անցնել կենսաթոշակի: Ինչպե՞ս՝ գուցե հարցնեն քաղքական իշխանության ներկայացուցիչները: Շատ պարզ․ խելքի եկեք, ՍԴ դատավորներ, միևնույն է, «կամավոր» չանցնելով թոշակի՝ դուք մեկ քայլով անմիջապես հեռացվելու եք պաշտոններից առանց այդ թոշակի:

Դուք հիմա իսկապե՞ս կարծում եք, որ դատավորներին չեք ստիպում «կամավոր» ընտրել թոշակի տարբերակը:

Դուք գուցե այդպես եք կարծում, բայց վստահեցնում եմ, որ ԵԽԽՎ-ն ու Վենետիկի հանձնաժողովը ձեր այս պրիմիտիվ քայլը տեսնում ու հրաշալի հասկանում են:

Գնահատական են տալու, իսկ այդ գնահատականը ձեզ չի ցավեցնելու, քանի որ դուք ձեր տեղում տաքուկ նստել եք, պարգևավճարները ստանում եք: Այդ գնահատական բոլորիս պետության հասցեին է լինելու:

Շատ եմ զգուշացրել․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել