Ոչ, պարոն ժողվարչապետ, «պատահական անցորդ երեխայի» հետ Ձեր գրկախառնվելը PR չէ, նույնիսկ էժան PR չէ: Սա սովորական քաղտեխնոլոգիա է՝ գրված PR-ին նվիրված գրքերի մեծամասնությունում: Այդ տեխնոլոգիան աշխարհում ամեն օր է կիրառվում, Դուք էլ անձամբ բազմիցս կիրառել եք: Դուրս եկեք մտավոր քարանձավից, Ձեզանից ու Ձեզ խորհուրդ տվողներից բացի՝ ուրիշներն էլ տառերը գիտեն, երբեմն նույնիսկ գիրք են կարդում: Չգիտեմ՝ PR-ին նվիրված ո՞ր գիրքն եք կարդացել, կամ ո՞վ է Ձեզ նման քայլի դիմել խորհուրդ տվել, բայց հաջորդ անգամ PR-ի մասին գիրք կարդալիս ուշադիր եղեք կամ հանձնարարեք Ձեզ խորհուրդ տվողին ուշադիր լինել հղումների հարցում, որովհետև Ձեր կիրառած տեխնոլոգիայի մասին հղումներն այս գրքին են արվում: Եվ, ընդհանրապես, որպես PR-ի ու հատկապես էժան PR-ի հայտնի սիրահար՝ կարդացեք այս գիրքը: Ֆունդամենտալ գործ է: Ձեզ համար լիքը նոր «պրիոմներ» կգտնեք այստեղ:

Image may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել