1․ Վանեցյանը ստեղծելու է կուսակցություն՝ համախմբելու այսօրվա իշխանություններից դժգոհ այն քաղաքացիներին, ովքեր ունեն տեսլական և ունեն ցանկություն իրական փոփոխությունների՝ կոտրելով կեղծ օրակարգը, թե գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են։ Վանեցյանը պայքարելու է, որ անցյալին վերադարձ չլինի և քաղաքացիներին սևերի և սպիտակների չբաժանեն:

2․Վանեցյանն արդեն ստեղծել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամը՝ ֆինանսավորելու այն ՀԿ-ներին և ԶԼՄ-ներին, որոնք առաջ կմղեն ոչ թե օտարերկրյա, այլ հայկական օրակարգ՝ ժողովրդավարական երկիր ունենալու նպատակով։

3․ Նիկոլը խախտել է Վանեցյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ցանկանալով ԱԱԾ-ն ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, ինչին Վանեցյանն ընդդիմացել է և հրաժարական ներկայացրել, ոչ թե Նիկոլն է նրան ազատել պաշտոնից։

4․ Դեռևս ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Նիկոլը տեղեկատվական կեղտոտ արշավ է իրականացրել Վանեցյանի դեմ՝ միևնույն ժամանակ հրապարակային բարձր գնահատելով ԱԱԾ-ի և անձամբ Վանեցյանի աշխատանքը։ Վանեցյանի դեմ կեղտոտ տեղեկատվական արշավը շարունակվում է մինչ օրս և կշարունակվի։

5․ Վանեցյանն արել է առավելագույնը՝ բացահայտելու նախկին օրինախախտ պաշտոնյաների ապօրինությունները, որը խոչընդոտվել կամ առնվազն պատշաճ ընթացք չի տրվել Նիկոլի կողմից։ Ներկայումս իշխանությունները փորձում են այնպիսի մեղադրանքներ վերագրել ԱԱԾ նախկին պետին, որում ինքը մեղավորություն չունի, օրինակ՝ Միհրան Պողոսյանի՝ երկրից հեռանալու դեպքը։

6․ Մանվել Գրիգորյանի մասով ԱԱԾ-ն շոու չի իրականացրել և բացահայտել է կոնկրետ հանցագործություններ։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը սխալ է, մարտի 1-ը պետք է բացահայտվի, բայց ներկայիս գործողությունները չեն նպաստում 10 զոհերի սպանությունների բացահայտմանը:

7․ Վերջին օրերին ՍԴ-ի և ակտիվիստներին բերման ենթարկելու ապօրինությունները կատարվում են Նիկոլի պահանջով, Վանեցյանը ԱԱԾ պետ եղած ժամանակ որևէ ապորինություն չի կատարել:

8․ Իշխանությունները փորձ են անում չեղած բիզնեսներ վերագրել իրեն ու իր ընտանիքին՝ մանիպուլացնելու հասարակությանը։ Այն բիզնեսներն էլ, որ ունի Վանեցյանի հայրը, ներառված են «Օրինապահ հարկատու» համակարգի ցանկում։

9․ Վանեցյանը հանդիպել է Միքայել Մինասյանի հետ ԱԱԾ պետ եղած ժամանակ Նիկոլի գիտությամբ և հանձնարարությամբ, ինչը իշխանությունների կողմից նենգափոխվում է և ներկայացվում դավադրությունների կոնտեքստում։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չի հանդիպել։

10․ Իշխանության մի շրջանակ դավաճանել է հեղափոխության գաղափարներին, Վանեցյանը մնացել է հավատարիմ իր սկզբունքներին։

11․ Քաղաքական դաշտ Վանեցյանի մուտքով Հայաստանում սկսվում է քաղաքական նոր փուլ և նոր ընդդիմադիր, ոչ պոպուլիստական բևեռի ձևավորման օրակարգով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել