Aysor.am-ը գրում է.

Որևիցե արտառոց բան տեղի չի ունեցել, բացի նրանից, որը ԱԺ նախագահը հայտարարեց, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հեղինակը հետ է կանչել նախագծերը։ Իմ գործընկերն արդեն բացատրեց, որ հետկանչման պատճառ կարող է լինել սկսած ստորակետից, վերջացրած որևիցե բառ փոխելուց, և նոր խորհրդի նիստը քննարկելու է նոր նախաձեռնություն», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ եթե ԱԺ նիստը չեղարկվել է, դա նշանակում է, որ այն օրակարգը, որը հաստատվել է, այլևս գոյություն չունի, և օրակարգ է բերվելու նոր հարց.

«Թե ինչ նոր բան կլինի, ես դրա մասին չգիտեմ, հիմա խորհրդի նիստ կհրավիրվի, որից հետո բոլորը կիմանան»։

ԱԺ փոխնախագահն ասաց նաև, թե համացանցում նշվում է, որ անհամաձայնություն կա «Իմ քայլի» պատգամավորների միջև:

«Նշվում է, թե 37-ը ստորագրեցին, էն 38-ը չստորագրեցին: Ուրեմն, եթե պետք լինի, 88-ս էլ կստորագրենք և բոլորիս մոտ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է և որևիցե գաղտնիք չկա, որ սա արվում է այդ ճգնաժամը լուծելու համար։ Ինչպես ասվել է՝ շատ շուտով այդ ճգնաժամը լուծվելու է։ Մենք ունեցել ենք հեղափոխության տարբեր փուլեր, մենք ընտրել ենք տարբեր մարտավարություններ։ Հիմա որոշել ենք այս ձևով ձեռք մեկնել ՍԴ դատավորներին։ Հիմա, այո՛, քաղաքական որոշում է կայացվել և ՍԴ-ում առկա ճգնաժամը և ընդհանուր առմամբ դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին բաստիոն, որը մնացել է հին Հայաստանից», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել